«Ազգ, բանակ, հաղթանակ». հանրահավաք՝ Բաղրամյան պողոտայում

Բաղրամյան պողոտայում մեկնարկել է Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքը։ Մասնակիցները պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի անհապաղ հրաժարականը, հայտնում են իրենց լիակատար աջակցությունը Զինված ուժերի Գլխավոր շտաբին։
Մեր շատ հայրենակիցներ, որոնք Հայաստանի տարբեր շրջաններից տարբեր պատճառներով դժվարություն ունեին անցնող օրերին մասնակցել մեր հանրահավաքներին, այսօր գտել են շատ հարմար լուծում․ Նրանք պետական փողերով իշխանության փողերով անվճար հասել են Երեւան, եւ հասկանալով, որ իրավունք չունեն մասնակցել հողատուի հանրահավաքին, քիչ-քիչ միանում են Հայրենիքի փրկության շարժմանը, որովհետեւ հասկանում են, որ չի կարող հայը լինել մի տեղ, որտեղ հնչելու են կարգախոսներ ընդդեմ բանակի բարձրագույն հրամանտարության․ հայտարարեց ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը:
Նա հավելեց, որ հանրահավաքը 15 րոպե ուշացնում են, որ մարդիկ կարողանան հասցնել գալ:
Նա նաեւ հայտարարեց, որ տարբեր համայնքներ, աշխատանքային խմբեր մացել են «Հայրենիքի փրկության շարժմանը», ինչի մասին կհայտարարվի հանրահավաքի ժամանակ: Ի դեպ, Բաղրամյան պողոտայում իրականացվում է ստորագրահավաք`ի աջակցություն «ֆեյքի» գործով կալանավորված ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանի:
Հանրահավաքն անցկացվում է «Հայաստանն առանց Նիկոլի», «Նիկոլը դավաճան է», «Ազգ, բանակ, հաղթանակ» կարգախոսների ներքո:
arfd.am