Այսօր Երվանդ Հաջիյանի հիշատակի օրն է
Չորս տարի առաջ այս օրը Հադրութի մարտական գործողությունների ժամանակ զոհվել է Արցախի Հանրապետության ԱԳՆ սփյուռքի բաժնի պետ Երվանդ Հաջիյանը։
Ցուցաբերած քաջության, սխրանքի, նվիրումի և խիզախության համար Երվանդ Հաջիյանը ԱՀ Նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով, իսկ դիվանագիտական ճակատում երկարամյա բարեխիղճ ծառայության համար՝ «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով: Արժանացել է պետական ու գերատեսչական մի շարք պարգևների, այդ թվում՝ «Զինվոր հայրենյաց», «Մայրական երախտագիտություն», «Հայրենիք և Հավատ», «Մոնթե Մելքոնյան, «Զինվոր», «Տիգրան Մեծ» մեդալների:
2016 թվականի Ապրիլյան պատերազմի ժամանակ՝ Թալիշի համար մղվող մարտերում էլ նահատակվել էր Երվանդի եղբայրը՝ Նորայր Հաջիյանը։
Երվանդ և Նորայր Հաջիյանների, ինչպես և հազարավոր արցախցիների գերեզմաններ մնացել են բռնազավթված Արցախում։