Այսօր տեղի կունենա «Ղողանջ հիշատակի, երախտիքի ու վերապրումի» խորագրով համերգային ծրագիր
Գլխավոր » Լրահոս » Այսօր տեղի կունենա «Ղողանջ հիշատակի, երախտիքի ու վերապրումի» խորագրով համերգային ծրագիր

Այսօր տեղի կունենա «Ղողանջ հիշատակի, երախտիքի ու վերապրումի» խորագրով համերգային ծրագիր

Այսօր՝ օգոստոսի 25-ին՝ ժամը 19։00-ին, Ստեփանակերտի մշակույթի պալատում տեղի կունենա «Ղողանջ հիշատակի, երախտիքի ու վերապրումի» խորագրով համերգային ծրագիր։ Համերգին մասնակցում են Շուշիի «Վարանդա» երգչախմբի երիտասարդական կազմը, շվիահար, դուդուկահար, «Վարանդա» երգչախմբի գեղարվեստական ղեկավար եւ խմբավար, լիբանանահայ Զաքար Քեշիշյանն ու դաշնակահար Նադեժդա Սարգսյանը։

Համերգը  հիշատակի հուշ երեկո է, երախտիքի խոսք՝ այստեղ ապրող մեր հայրենակիցներին, ովքեր, Արցախում ապրելով, պահում են Արցախը և վերապրումի՝  որովհետև պատերազմից հետո մեզ պարտադրված չակերտներում պարտությունից հետո մեր երկիրը վերակերտելու:

1