Այսօր Սուրբ Ծնունդ է

Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին այսօր նշում է Հիսուս Քրիստոսի հրաշափառ ծննդյան տոնը։ Ըստ Անանիա Շիրակացու՝ Քրիստոսի Ծննդյան և Հայտնության տոնը բոլոր տոների սկիզբն ու հիմքն է:
Սուրբծննդյան տոնը սկսվում է հունվարի 5-ի երեկոյան, բոլոր եկեղեցիներում մատուցվում է ճրագալույցի Սուրբ պատարագ, հավատացյալները եկեղեցում վառված ճրագներն իրենց հետ տուն են տանում, որ խորհրդանշում է աստվածային լույս, եկեղեցու օրհնություն: Ճրագալույցը խորհրդանշում է բեթղեհեմյան աստղի լույսը, որն առաջնորդեց մոգերին դեպի մանուկ Հիսուս։
Հունվարի 6-ի առավոտյան, մատուցվում է Սուրբ Պատարագ, որից հետո կատարվում է Ջրօրհնեք Հիսուսի մկրտությունը: Հիսուս ջուրն օրհնեց իր մկրտությամբ: Պատարագիչը Սուրբ մյուռոն է կաթեցնում ջրի մեջ և օրհնում այն: Ավանդության համաձայն՝ ժողովուրդն այդ ջրից տուն է տանում որպես բուժիչ դեղ հիվանդների համար, այնուհետև քահանան այցելում է հավատացյալների տները՝ ավետելու Հիսուս Քրիստոսի ծնունդը, այդտեղից էլ առաջացել է Տնօրհնեքի սովորույթը: