Այսօր պետական մակարդակով մեր ազգային շահերը պաշտպանող չունենք

Նիկոլ Փաշինյանին հեռացնելու համար կա երկու ճանապարհ՝ հրաժարական կամ պաշտոնանկություն խորհրդարանի միջոցով: Որպեսզի ԱԺ-ում վարչապետի հրաժարականի գործընթացը մտնի շրջանառության մեջ, անհրաժեշտ է 36, ապա 54 պատգամավորի ստորագրություն: Ինչպե՞ս է ընդդիմությունը պատրաստվում իրականացնել այս ծրագիրը:
Թեման «Երկրի հյուրասրահ»-ի եթերում մանրամասնել է ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը:
Հաղորդման ժամանակ անդրադարձ է կատարվել Իշխան Զաքարյանի ընդդիմության նախաձեռնած ինպիչմենտի գործընթացին միանալ-չմիանալուն, բաց քվեարկությամբ ժողովրդի վարչապետի թեկնածու ընտրելուն, Հայասատան-Արցախ- Սփյուռք եռամիասնության վերականգնմանը եւ այլ հարցերի:
««Խաղաղություն» կոչվածը լինելու է նվաստացում խաղաղության դիմաց: Մենք պատրա՞ստ ենք ապրել այնպիսի մի երկրում, որտեղ լինելու ենք նվաստացած, եւ մեր կյանքը որոշելու է թուրքը կամ ադրբեջանցին: Ինպե՞ս ենք ապրելու այս տարածաշրջանում, որտեղ թուրք-ադրբեջանական տանդեմն է որոշելու մեր ճակատագիրը»,-ասել Արմեն Ռուստամյանը:
Մանրամասները՝ տեսանյութում