Այսօր մեկնարկում են թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունները, որոնք ուղղված են Հայաստանի և Իրանի դեմ․ Վարուժան Գեղամյան
Գլխավոր » Լրահոս » Այսօր մեկնարկում են թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունները, որոնք ուղղված են Հայաստանի և Իրանի դեմ․ Վարուժան Գեղամյան

Այսօր մեկնարկում են թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունները, որոնք ուղղված են Հայաստանի և Իրանի դեմ․ Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում  է.

«Այսօր Բաքու է ժամանելու Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը:

Այսօր նաև մեկնարկում են թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունները, որոնք ուղղված են Հայաստանի և Իրանի դեմ: Դա կարելի է հեշտությամբ հասկանալ` նայելով զորավարժությունների աշխարհագրությանը` Իրանի հետ սահմանակից Աստարա, Իմիշլի և Ջրականի (Ջաբրայիլ) շրջաններ: Ըստ զորավարժությունների սցենարի՝ նախատեսվում են վարժանքները գետն անցնելու (այսինքն Արաքսը) և հակառակորդի թիկունքում ճեղք բացելու նպատակով: Այսինքն՝ հստակ ուղղված է Իրանի դեմ:

Մի խոսքով` մեծ կռիվ է հասունանում, ու մենք ունենք դե ֆակտո թուրքամետ իշխանություն, որն աջակցել է ոչ թե մեր բնական շահակիցներին, այլև մեր թշնամիներին՝ Ադրբեջանին ու Թուրքիային, որի նպատակը մեկն է՝ տարածաշրջանից վերացնել հայկական քաղաքական գործոնը»։

1