Այսօր Քարին տակի հերոսամարտի օրն է
Գլխավոր » Լրահոս » Այսօր Քարին տակի հերոսամարտի օրն է

Այսօր Քարին տակի հերոսամարտի օրն է

1992թ. հունվարի 26-ը նշանավորվել է Քարին տակի հերոսամարտով: Շուշիից առավոտյան 5:45 րոպեին հակառակորդն անցել է հարձակման, Քարին տակին օգնության են հասել հարևան գյուղերի բնակիչները:

Թվաքանակով և զենք-զինամթերքով մի քանի անգամ գերազանցող հակառակորդը ետ է շպրտվել՝ գյուղի շրջակայքում թողնելով 130-ից ավելի սպանվածներ, ջարդվել է Բաքվից բերված գումարտակը, մի քանի տասնյակ զոհեր է տվել նաև Շուշիի գումարտակը: Այստեղ նաև գլխովին ոչնչացվել է Ադրբեջանի բանակի հետախուզության պետի տեղակալի գլխավորությամբ հատուկ պատրաստված 11 հոգանոց ջոկատը: Ցավոք զոհեր է ունեցել նաև հայկական կողմը:

Հունվարի 26-ի Քարին տակի հերոսամարտը շրջադարձային դարձավ պարտադրված պատերազմում և հիմք հանդիսացավ նոր հաղթանակների համար:

Հերոսամարտը, որը բեկումնային և կարևոր դեր խաղաց՝ ոգի և հավատ ներշնչեց հետագա հաղթանակների կերտման ճանապարհին՝ բացելով պատմական Շուշիի ազատագրման էջը։

Պատահական չէ, որ թշնամին, խուճապահար լինելով իր կորուստներից, գյուղը կոչեց «արյունոտ ձոր»։

Քարինտակի ազատագրման ժամանակ՝ 1992 թվականի հունվարի 26-ին, զոհվել էր ԼՂ Գերագույն խորհրդի պատգամավոր, Քարինտակի ինքնապաշտպանական ջոկատի հրամանատար Վաղարշակ Առուշանյանը, իսկ 44-օրյա պատերազմի ժամանակ Քարինտակում զոհվեց նրա որդին, Քարինտակի համայնքապետ Մխիթար Առուշանյանը։

44-օրյա պատերազմի ժամանակ՝ 2020-ի նոյեմբերի 4-ին, հերոսական Քարինտակը հանձնվեց, Արցախի հայաթուփից հետո՝ գյուղն ամբողջության ավերվեց ադրբեջանական իշխանությունների կողմից։

1