«Այսօր քան երբևէ, ինձ պարտավորված եմ զգում կանգնել Հայոց ԶՈՒ կողքին». Սամվել Կարապետյան

«Այսօր քան երբևէ, ինձ պարտավորված եմ զգում կանգնել Հայոց ԶՈՒ կողքին, քանզի Հայրենիքը գտնվում է օրհասական վիճակում». գրել է Արցախի հերոս, գեներալ-մայոր Սամվել Կարապետյանը:
Նա մասնավորապես նշել է.
«Հարգելի ժողովուրդ Ես միշտ հպարտությամբ եմ կրել հաղթանակած բանակի սպայի ուսադիրները։
Իմ համերաշխությունն եմ հայտնում ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի և բանակային միավորումների հրամկազմի կողմից բարձրացված պահանջին։
Հայրենիքի ճակատագրով մտահոգ իմ բոլոր մարտական և զինակից ընկերներին կոչ եմ անում դրսևորել միասնականություն և խոհեմություն այս դժվարին կացությունից պատվով դուրս գալու համար»։