Այսօր ՀՅԴ ԱԵՄ-ի անդամ, դաշնակցական Արտակ Իշխանյանի հիշատակի օրն է
Գլխավոր » Լրահոս » Այսօր ՀՅԴ ԱԵՄ-ի անդամ, դաշնակցական Արտակ Իշխանյանի հիշատակի օրն է

Այսօր ՀՅԴ ԱԵՄ-ի անդամ, դաշնակցական Արտակ Իշխանյանի հիշատակի օրն է

Այսօրվա իրավիճակը մեզ թելադրում է, որ պետք է մենք շարունակենք այն գործը, որ մեր ավագ ընկերները, մեր սերնդակիցները, մեր նախնիները որդեգրել են։ Այդ գործի շարունակողներից մեկն էլ Արտակն էր։

Արտակ Իշխանյանը ծնվել է 1993թ․ հուլիսի 3-ին Մարտունու շրջանի Աշան գյուղում։ Հաճախել է տեղի միջնակարգ դպրոցը, որն ավարտելով՝ ընդունվել է Արցախի Պետական համալսարանի ճարտարապետաշինարարական բաժինը։

Արտակ Իշխանյանը ծառայել է ԱՀ ՊԲ շարքերում, մասնակցել է 2016թ․ քառօրյա և 2020թ․ քառասունչորսօրյա պատերազմներին։

Առավել հարուստ է նրա կուսակցական և հասարակական գործունեությունը․ ՀՅԴ պատանեկան շարքերում էր դեռևս Աշանում՝ դպրոցական տարիներին, իսկ ուսանողական տարիներին անդամակցել է ՀՅԴ Արցախի երիտասարդական միությանը, եղել է ՀՅԴ «Արամ Մանուկյան» ուսանողական միության ատենապետ, ՀՄԸՄ Արցախի միավորի Կենտրոնական վարչության անդամ։ Արտակը ոչ միայն կառույցների շարքերում սովորական անդամ էր, այլև կառույցներն առաջ մղող նվիրյալներից մեկը։

Արտակ Իշխանյանը զոհվել է 2020թ. հոկտեմբերի 31-ին Արցախի Մարտունի քաղաքի մոտակայքում։ Հետմահու պարգևատրվել է Մարտական Խաչ 2-րդ աստիճանի շքանշանի։

Արտակ Իշխանյանի մարմինն ամփոփված է Եռաբլուր զինվորական պանթեոնում։ Ամուսնացած է, ունի մեկ որդի։

1