Այսօր Բերձորի ազատագրման օրն է

1992 թվականի այս օրը՝ մայիսի 18-ին, հայկական ուժերը ազատագրեցին Հայաստանը Արցախին կապող կենսական նշանակություն ունեցող Բերձոր (Լաչին) քաղաքը:
Բերձորի միջանցքը «կյանքի» ճանապարհ էր Արցախի համար: Քաղաքի ազատագրումով սկսվեց նաեւ ամբողջ Քաշաթաղի շրջանի ազատագրումը: