Արցախյան շարժման ավարտի ազդարարմամբ ազդարարվեց հայկական պետականության լուծարման ավարտափուլի հետհաշվարկը․ Դեմոյան
Գլխավոր » Լրահոս » Արցախյան շարժման ավարտի ազդարարմամբ ազդարարվեց հայկական պետականության լուծարման ավարտափուլի հետհաշվարկը․ Դեմոյան

Արցախյան շարժման ավարտի ազդարարմամբ ազդարարվեց հայկական պետականության լուծարման ավարտափուլի հետհաշվարկը․ Դեմոյան

Պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանն անդրադարձել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությանը, թե «Ղարաբաղյան շարժումը չենք շարունակում, գնում ենք ուրիշ ճանապարհով»։

Դեմոյանը գրել է

«Ղարաբաղյան շարժումը չշարունակելու թեզի շրջանառումն ընդամենը նպատակ ունի կոծկել ու չխոստովանել, որ հենց իրենց միջոցով այդ շարժումը փոշիացնելով, այն փոխակերպվել է Հայաստանի լինել-չլինելու հարցի: Ղարաբաղը արդեն հանձնել է, բայց ասում է՝ շարժումը չպետք է շարունակվի:

Դրա հետ փախկապակցված հաջորդ մտքի գոհարը կհնչի մոտավորապես այսպես. «Ես գտնում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը, որպես անկախ միջազգային սուբյեկտ, ապացուցել է իր անկենսունակ լինելը, հետևաբար, մենք պետք է տարալուծվենք մեկ այլ, ավելի զորեղ պետական կազմավորման մեջ»:

Հիշեցնեմ՝ Հայաստանի կադաստրի վկայականի բացակայության թեզը, երբ սկիզբ առավ, ոնց շարունակվեց ու ինչ արդյունքներ գրանցվեցին մինչ այս պահը:

Կրկնում եմ. Արցախյան շարժման ավարտի ազդարարմամբ, այսօր ազդարարվեց հայկական պետականության լուծարման ավարտափուլի հետհաշվարկը»:

1