Այսօր Արտակ Իշխանյանը կդառնար 28 տարեկան
Այսօր դաշնակցական Արտակ Իշխանյանը կդառնար 28 տարեկան։
ՀՅԴ պատանեկան, երիտասարդական միությունների դպրոցով անցած Արտակ Իշխանյանը իր երդմանը հավատարիմ ծառայել է Դաշնակցության գաղափարներին, իսկ 2020թ. հոկտեմբերի 31-ին՝ կյանքի գնով պաշտպանել հարազատ Մարտունին։
ՀՅԴ ԱԵՄ-ի, կոմիտեության ու ՀՄԸՄ-ի շարքերում նա մշտապես համախմբող և ոգևորող դերում էր, ամեն գործում առաջամարտիկ, իսկ կենացներում` լուռ։
Արցախում իր և ընտանիքի ապագայի հետ կապված բազում ծրագրեր ուներ Արտակը, որոնք անավարտ մնացին։
Խոստանում ենք մեր կյանքով ու գործով արժանի լինել քո անգին զոհաբերությանը, ընկե՛ր…