Այսօր Արցախում ապրող մարդու առօրյան պայքար է
Գլխավոր » Լրահոս » Այսօր Արցախում ապրող մարդու առօրյան պայքար է

Այսօր Արցախում ապրող մարդու առօրյան պայքար է

ՄԻՊ Գեղամ Ստեփանյան


Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի մեկնաբանությունները բրազիլիական Estadão լրատվականին։

«Այսօր Արցախում ապրող մարդու առօրյան պայքար է։ Ամեն օր մարդիկ պետք է հարմարեցնեն իրենց առօրյան հովհարային անջատումների ժամանակացույցին, որպեսզի կարողանան համապատասխանաբար պլանավորել օրը։ Սննդամթերքի կամ որևէ այլ անհրաժեշտ արտադրանքի հայտնաբերումն ևս մեծ դժվարություն է։ Պարենային ճգնաժամն անմիջապես հարվածել է Արցախին, մարդիկ ցուրտ պայմաններում ստիպված են ժամերով հերթ կանգնել խանութների մոտ՝ կառավարության կողմից ներկայացված կտրոններով սննդամթերքի խիստ սահմանափակ քանակություն ստանալու համար»,- նշում է մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։

1