Այսօր Արցախն է դարձել նորագույն Ցեղասպանության խորհրդանիշ․ ՀՅԴ ԱԵՄ
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » Այսօր Արցախն է դարձել նորագույն Ցեղասպանության խորհրդանիշ․ ՀՅԴ ԱԵՄ

Այսօր Արցախն է դարձել նորագույն Ցեղասպանության խորհրդանիշ․ ՀՅԴ ԱԵՄ

Վերջին երեք տասնամյակի ընթացքում Արցախի մայրաքաղաքում և շրջաններում Ցեղասպանության զոհերի ոգեկոչման, հարգանքի տուրքի մատուցման միջոցառումներ էին կազմակերպվում:

Ներկայումս դատարկ Ստեփանակերտի փողոցներով մարդիկ ապրիլի 23-ի ՀՅԴ ԱԵՄ-ի հրավերով երեկոյան դուրս էին գալիս ջահերով երթի, իսկ ովքեր ի վիճակի չէին, պատուհանագոգին մոմ էին վառում ու այդպես իրենց զորակցությունը հայտնում ջահակիրներին:

Նույնիսկ կորոնավիրուսի ու ապրիլյան պատերազմի օրերին, երբ արգելված էին մասսայական միջոցառումները, Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ավանդական միջոցառումը կազմակերպվում էր, մի քիչ այլ ձևաչափով:

Գոռում էինք «ճանաչում», «հատուցում», պարզում Արևմտյան Հայաստանի վերաբերյալ պաստառներ: Ով կմտածեր, որ այս տարի Արցախի դրոշով ենք մասնակցելու ջահերթին ու Արցախից դուրս:

Իսկ Ստեփանակերտում ու ամբողջ Արցախում 2024թ. ապրիլին Հայոց Ցեղասպանությանը նվիրված ոչ մի միջոցառում չի կազմակերպվել, այսօր Արցախն է դարձել նորագույն Ցեղասպանության խորհրդանիշ:

ՀՅԴ Արցախի երիտասարդական միություն


1