«Այս խառնիճաղանջը դուք եք ստեղծել, ազգային գաղափարախոսությունն իշխանությունների կողմից փոխվել է ապազգային գաղափարախոսության»․ Արա Պուլուզյան
Գլխավոր » Լրահոս » «Այս խառնիճաղանջը դուք եք ստեղծել, ազգային գաղափարախոսությունն իշխանությունների կողմից փոխվել է ապազգային գաղափարախոսության»․ Արա Պուլուզյան

«Այս խառնիճաղանջը դուք եք ստեղծել, ազգային գաղափարախոսությունն իշխանությունների կողմից փոխվել է ապազգային գաղափարախոսության»․ Արա Պուլուզյան

«Այս խառնիճաղանջը, որ ստեղծել եք, դուք եք ստեղծել, ձեր որոշմամբ է ստեղծվել»,- Ազգային ժողովում Արցախից բռնի տեղահանվածների՝ ՀՀ քաղաքացիության ձեռքբերման հարցերի վերաբերյալ քննարկման ժամանակ ասաց ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Արա Պուլուզյանը՝ դիմելով ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանին։

«Հիմա այս խառնիճաղանջի մեջ ուզում եք դուրս գալ, ինքներդ էլ չեք իմանում՝ ինչպես դուրս գալ։ Եվ շահառուներին գցել եք նույն խառնիճաղանջ իրավական ոլորապտույտ անպտուղ քննարկումների մեջ։ Մինչեւ հիմա շատ նորմալ ընթացել են այդ հարցերը՝ թե քաղաքացիության, թե գույքի հարցերը, ինչպես նաեւ ընտրության հարցերը։ Ես ինքս հանդիսացել եմ ՀՀ քաղաքացի, բայց քվեարկել եմ Արցախում՝ հաշվառման սկզբունքով։ Այսինքն՝ հակառակն էլ է եղել»,- ասաց նա։

Արա Պուլուզյանը հավելեց․ «Այստեղ մի կարեւոր հարց գոյություն ունի, այս բոլորը ստեղծվել է ինչի՞ց, որովհետեւ սկզբունքն է փոխվել։ Ազգային գաղափարախոսությունն իշխանությունների կողմից փոխվել է ապազգային գաղափարախոսության։ Երբ որ ապազգային լինի գաղափարախոսությունը՝ անձնագիրն էլ ես ուրանալու, քաղաքացիությունն էլ։ Իրականությունը սա է, ինչքան ուզում եք իրավական նորմեր բերեք, դա չի արդարացնելու այն, ինչ տեղի է ունեցել»։

Մանրամասները՝ տեսանյութում

1