Այս թշնամանքի մեջ Փաշինյանը մեկ ելք ունի՝ «Արցախը Հայաստան է և վերջ»- ի իրականացում
Գլխավոր » Լրահոս » Այս թշնամանքի մեջ Փաշինյանը մեկ ելք ունի՝ «Արցախը Հայաստան է և վերջ»- ի իրականացում

Այս թշնամանքի մեջ Փաշինյանը մեկ ելք ունի՝ «Արցախը Հայաստան է և վերջ»- ի իրականացում

Հիմա կարիք չունենք խաղալու, թե տեսեք Ադրբեջանի նախագահը դժգոհություն հայտնեց բանակցություններից և կարող է դրանց չմասնակցել, բայց մենք պետք է լավ երևանք, որ մենք պատրաստ ենք բանակցելու, այս մոտեցումն այժմ պետք չէ։ Չի՞ ուզում, չե՛նք բանակցի, վերջ,- «Փաստինֆո»,-ի եթերում ասել է ՀՅԴ Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը։

«Մենք պետք է այսօր անենք ամեն ինչ՝ հասնելու մեր նպատակին, իսկ մեր վերջնանպատակը միացյալ Հայաստան ունենալն է, ու օրեցօր մեծացող թշնամանքի պայմաններում Նիկոլ Փաշինյանի՝ որպես երկրի ղեկավարի միակ ելքն էլ է դա», նշել է բանախոսը։

 Հաղորդման ընթացքում անդրադարձ է եղել նաև Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի հայտարարությանը, որում նա հայերին մեղադրել է պրովոկացիայի մեջ, ներողություն խնդրելով տեղի ունեցածի համար Ադրբեջանի իշխանություններից:

pastinfo.am

1