Այս տարի Բերքի տոնը կանցկացվի առցանց ձևաչափով
Գլխավոր » Լրահոս » Այս տարի Բերքի տոնը կանցկացվի առցանց ձևաչափով

Այս տարի Բերքի տոնը կանցկացվի առցանց ձևաչափով

Պայմանավորված նոր կորոնավիրուսի պատճառով առաջ եկած սահմանափակումներով, այս տարի ավանդական Բերքի տոն-տոնավաճառը չի անցկացվի սովորական ձևաչափով: Այս մասին տեղեկանցում են ԱՀ գյուղատնտեսության նախարարությունից:

«Հաշվի առնելով գյուղատնտեսական բարիքները հասցեատերերին՝ մեր քաղաքացիներին հասու դարձնելու անհրաժեշտությունը, ԱՀ գյուղատնտեսության նախարարությունը որոշել է միջոցառումը կազմակերպել օնլայն ձևաչափով, ինչի համար լայնորեն կօգտագործվեն նախարարության մեդիա ռեսուրսները, գլխավորապես՝
ԱգրոՇուկա Արցախում/AgroShuka Artsakhum ֆեյսբուքյան հարթակը:

Անհրաժեշտ է անդամագրվել նրան ու մշտապես հետևել մեր ֆեյսբուքյան էջին և նախարարության կայքին »,- նշվում է նախարարության ֆեյսբուքյան էջում:

Միաժամանակ հայտնում ենք, որ Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունում կգործի թեժ գիծ՝ հետևյալ հեռախոսահամարներով.
097 30 80 14,
047 95 67 11:

1