Այս պահին ամենակարևորը Արցախի վերակառուցումն է. Դանիել Ղևոնդյան
«Արցախի երիտասարդության կարողականությունների և հմտությունների զարգացում» ծրագրի շրջանակում Արցախում դասախոսություններ է վարել Դանիել Ղևոնդյանը:
Դանիել Ղևոնդյանը ծնվել է Թեհրանում, սակայն 2004թ-ից տեղափոխվել և ապրում է Երևանում:
Նա «Սնունդ և ըմպելիքներ» թեմայի վերաբերյալ գիտելիքներ է փոխանցել ծրագրի մասնակից երիտասարդներին:
ՀՅԴ Բյուրոյի երիտասարդական գրասենյակի և ՀՅԴ Արցախի երիտասարդական գրասենյակի նախաձեռնած ծրագրի մասին նա իմացել է իր ընկերներից և ցանկություն հայտնել մասնակցելու այդ ծրագրին:
«Ապառաժ»-ի հետ զրույցում Դանիել Ղևոնդյան ասաց, որ այս պահին ամենակարևորը Արցախի վերակառուցումն է, ուստի ոչ ոք չպիտի հիասթափվի և հուսալքվի:
Ըստ նրա, ցանկացած մարդ, ով իրեն հայ է համարում, անպայման պետք է մասնակցություն ունենա վերակառուցման գործին, որպեսզի Արցախը վերածնվի:
Հարցազրույց ամբողջությամբ՝ տեսանյութում: