Այս ընթացքով մենք մահվան խաղաղության ենք գնում
Գլխավոր » Լրահոս » Այս ընթացքով մենք մահվան խաղաղության ենք գնում

Այս ընթացքով մենք մահվան խաղաղության ենք գնում

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը «Երկրի հյուրասրահ»-ի եթերում խոսել է Արցախի հարցի հետ կապված միջազգային իրավիճակի մասին:

Կիրո Մանոյանը անդրադարձել է Հաագայի միջազգային դատարանի՝ Լաչինի միջանցքի բացման կապակցությամբ վճռի փաստացի չկատարման իրողությանը, որով Ադրբեջանը ըստ էության, ոտնահարել է միջազգային իրավունքը:

«Այդ դատարանի վճիռը պարտադիր կատարման ուժ չունի, բայց կարեւոր է ՄԱԿ-ի անդամ այն պետությունների դիրքորոշումը, որոնք հասել են միջազգային դատարանի կողմից նման վճռի կայացման: Այդ երկրները պետք է հետամուտ լինեն, որ Ադրբեջանը գնա միջանցքը բացելու քայլերի եւ այդ միջանցքով երթեւեկության ապահովմանը: Դա հնարավոր է անել Ադրբեջանի եւ այդ երկրի իշխանությունների նկատմամբ պատժամիջոցների կիրառմամբ»,- նշել նա:

Մանրամասները՝ տեսանյութում

1