Այս դժվար պահին Արցախի կողմից զորակցություն ենք հայտնում մեր հայրենակիցներին
Գլխավոր » Լրահոս » Այս դժվար պահին Արցախի կողմից զորակցություն ենք հայտնում մեր հայրենակիցներին

Այս դժվար պահին Արցախի կողմից զորակցություն ենք հայտնում մեր հայրենակիցներին

Անակնկալ կերպով տեղեկացանք Լիբանանում տեղի ունեցած հզոր պայթյունի մասին, որի հետեւանքով նյութական մեծ վնաս է կրել Լիբանանի հայկական համայնքը, մասնավորապես՝ հայահոծ Բուրջ Համուդը։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը:

«Անմիջապես հեռախոսազրույց եմ ունեցել Լիբանանի կուսակցական եւ համայնքային պատասխանատու ընկերների հետ եւ այս դժվար պահին Արցախի կողմից զորակցություն հայտնել մեր հայրենակիցներին՝ շուտափույթ ապաքինում մաղթելով բոլոր վիրավորներին»,- գրել է Դավիթ Իշխանյանը։

1