Այո՛, Մինսկի համանախագահների խումբը պետք է տեր կանգնի Արցախին․ Կյուրեղյան

Արցախը կանգնած է ցեղասպանության առաջ, միջազգային հանրությունից պետք է պահանջենք՝ այլևս չլռել։ Այդ մասին այսօր ՌԴ դեսպանատան մոտ անցկացվող «SOS Artsakh» խորագրով 24֊ժամյա նստացույցի ընթացքում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը։
Նրա խոսքով՝ Մինսկի համանախագահների խումբը պետք է տեր կանգնի Արցախին, հակառակ դեպքում՝ հայ ժողովուրդը երկրորդ անգամ կգնա ցեղասպանության։
«Սա նաև իրենց հեղինակության հարցն է»,- ասաց նա։