Այնպիսի տպավորություն է, որ հայ ռազմագերիների ճակատագիրը, առաջին հերթին՝ Լեռնային Ղարաբաղի քաղաքական ղեկավարների հարցը, Ռուսաստանում շատերին է հետաքրքրում, բայց ոչ մի կերպ չի հետաքրքրում Հայաստանի իշխանություններին. Զատուլին
Գլխավոր » Լրահոս » Այնպիսի տպավորություն է, որ հայ ռազմագերիների ճակատագիրը, առաջին հերթին՝ Լեռնային Ղարաբաղի քաղաքական ղեկավարների հարցը, Ռուսաստանում շատերին է հետաքրքրում, բայց ոչ մի կերպ չի հետաքրքրում Հայաստանի իշխանություններին. Զատուլին

Այնպիսի տպավորություն է, որ հայ ռազմագերիների ճակատագիրը, առաջին հերթին՝ Լեռնային Ղարաբաղի քաղաքական ղեկավարների հարցը, Ռուսաստանում շատերին է հետաքրքրում, բայց ոչ մի կերպ չի հետաքրքրում Հայաստանի իշխանություններին. Զատուլին

«Հրապարակի» զրուցակիցն է Ռուսաստանի Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։

-Ռուսաստանում հայերի միությունը դիմել է Պուտինին՝ Ալիեւի հետ հանդիպման ժամանակ քննարկել նաեւ Ադրբեջանում ապօրինի պահվող ռազմագերիների, Արցախի ռազմական և քաղաքական ղեկավարության հարցը: Ի՞նչ եք կարծում՝ Պուտինն այս հարցը կքննարկի՞ Ալիեւի հետ: 

-Ես դրա հույսն ունեմ, եւ ինքս կողմ եմ այն քայլին, որ մենք այդ հարցը դնենք ադրբեջանական կողմի առաջ: Ես հույս ունեմ, եւ, որքան գիտեմ, նման բան արդեն եղել է, արդեն պատահել է, բայց բավականին տարօրինակ իրավիճակ է: Այնպիսի տպավորություն է, որ հայ ռազմագերիների ճակատագիրը, առաջին հերթին՝ Լեռնային Ղարաբաղի քաղաքական ղեկավարների հարցը, Ռուսաստանում շատերին է հետաքրքրում, բայց ոչ մի կերպ չի հետաքրքրում Հայաստանի իշխանություններին: Ես ոչ մի անգամ չեմ լսել, որ Վարդանյանի, Սահակյանի, Ղուկասյանի եւ մյուս քաղբանտարկյալների ճակատագիրը, ովքեր առեւանգվել են Ադրբեջանի կողմից Արցախում իրականացված օպերացիայի ժամանակ, դառնա քննարկումների առարկա հայկական կողմի հետ: Եթե Դուք այդ մասին ինչ-որ բան գիտեք՝ ասացեք, ես ոչինչ չգիտեմ: Մյուս կողմից, անընդհատ հարց է առաջանում այն մասին, թե արդյոք ռուսական կողմն այդ հարցով զբաղվելո՞ւ է: Ես հույս ունեմ, որ կզբաղվի: Բայց կարծում եմ, որ հայկական կողմն էլ կարող էր այդ հարցով զբաղվել: 

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

1