Այն, ինչի միջով անցնում է շրջափակված արցախցին, ոչ այլ ինչ է, քան ՀԱՅԻ գենը փրկելու անձնազոհ տառապանք
Գլխավոր » Լրահոս » Այն, ինչի միջով անցնում է շրջափակված արցախցին, ոչ այլ ինչ է, քան ՀԱՅԻ գենը փրկելու անձնազոհ տառապանք

Այն, ինչի միջով անցնում է շրջափակված արցախցին, ոչ այլ ինչ է, քան ՀԱՅԻ գենը փրկելու անձնազոհ տառապանք

ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

Շուրջ 50 օր ձգվող շրջափակման ընթացքում ինքս ինձ համար առանձնացրել եմ արցախցուն բնութագրող մի շարք առանձնահատկություններ, որոնցից կարևորում եմ հատկապես երկուսը. նախ, որ արցախցին, ինչպես միշտ, վճռական է տրամադրված հաղթահարելու ցանկացած դժվարություն և մնալ ՏԵՐԸ իր հող ու ջրի և, երկրորդ՝ որ նա դեռևս աստվածատուր համբերատարությամբ շարունակում է հանդուրժել բոլոր նրանց, ովքեր դավաճանել և դավաճանում են իրեն…
Մտածող հայը պարտավոր է գիտակցել, որ այն, ինչի միջով անցնում է շրջափակված արցախցին, ոչ այլ ինչ է, քան ՀԱՅԻ գենը փրկելու անձնազոհ տառապանք, իսկ նրանք, ովքեր դա չեն գիտակցում, վաղ թե ուշ պարտադրված են լինելու առերեսվել այդ ճշմարտության հետ և հատուցել կատարվածի համար, անկախ նրանից, թե որտեղ կամ ում հովանավորության տակ կլինեն… Հավատացե՜ք, դա լինելու է ոչ միայն իրեն վերագտած ՀԱՅԻ համահավաք ցանկությունը, այլև, ավելի շատ, ԱՍՏԾՈ կամքը…

1