Այդ մուրճը մենք օգտագործելու ենք շինարարության համար․ Ռոբերտ Քոչարյան
Գլխավոր » Հատուկ նախագծեր » «Հայաստան» դաշինք » Այդ մուրճը մենք օգտագործելու ենք շինարարության համար․ Ռոբերտ Քոչարյան

Այդ մուրճը մենք օգտագործելու ենք շինարարության համար․ Ռոբերտ Քոչարյան

Այդ մուրճը մենք օգտագործելու ենք շինարարության համար, երկիրը կառուցելու համար,-ըստ Yerkir.am-ի ասաց  «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Մասիսի ընտրողների հետ հանդիպմանը՝ հավելելով Իշխան սաղաթելյանի ելույթում հնչեցված մտքին, թե յուրաքանչյուր քաղաքացի գիտի՝ հունիսի 20-ին Փաշինյանի մուրճը ձեռքից վերցնելու է և ինչ անի։

«Ակնհայտ է, որ երկու միավոր են պայքարում առաջատար դիրքերի վրա այս ընտրական գործընթացներում, դա գործող իշխանության թիմն է և «Հայաստան» դաշինքը։ Ճիշտ ընտրություն կատարելու համար զգացմունքային մասը մի կողմ դնելով՝ փորձենք հասկանալ՝ որ թիմն ինչ է իրենից ներկայացնում։ Ընտրությւոնը հենց դրա մասին է»,-ասաց Ռոբերտ Քոչարյանը։

Գործող իշխանությունը, նրա գնահատմամբ, ունի բացարձակ դատարկություն կազմակերպչական ընդունակություններից և բացարձակ դատարկություն բարոյական տեսանկյունից։

«Ո՞նց է գնահատվում իշխանության կամ որևէ մարդու բարոյականությունը․ այս մարդը ինչ է ասել, ինչ է արել, ընդունա՞կ է արդյոք ընդունել իր սխալները, ասել՝ խոստացել եմ, չեմ կարողացել անել և այլն։ Հիմա այս իշխանությունը իշխանության գալիս խոստացել է մեզ խաղաղություն, մենք ստացանք պատերազմ, զոհեր, տարածքային կորուստներ․․․ և այս իշխանությունը չի ընդունում, որ այս ամենի մեջ ինքը որևէ մեղք ունի․ հետաքրքիր վարքագիծ։ Այս իշխանությունը խոստացել է թռիչքաձև տնտեսական աճ, կախարդական փայտիկ, մենք ստացանք թռիչքաձև անկում, գործազրկության աճ, արտագաղթ, աղքատության աճ։ Այս իշխանությունը խոստացել է կոռուպցիայի դեմ պայքար․ իրենք այսօր թաթախվել են նույն այդ կոռուպցիայի մեջ»,-ասաց Ռոբերտ Քոչարյանը։

Նա հիշեցրեց, որ այս օրերին էլ Փաշինյանը մուրճը ձեռքին շրջում է․ «Երևի մանյակների մասին որ ֆիլմեր են հանում, մուրճ է լինում այդ մանյակի ձեռքին՝ մարդկանց խփելու, ծեծելու․․․ նայում եմ այդ կերպարը, ասոցացվում է մանյակ սոցիոպատի հետ»։

Մյուս կողմից, ասաց նա, կա «Հայաստան» դաշինքը, որը հանդես է գալիս հավասարակշռված դիրքերից, որն ասում է, որ չի գալիս մուրճով գլուխներդ ջարդելու, այլ գալիս է երկիրը շենացնելու։

https://youtu.be/zDgFeCRaXVM
1