Այդ կադրերը նայելիս ես շատ մեծ ամոթի զգացում եմ ունեցել, ամոթ սեփական պետության նկատմամբ
Գլխավոր » Հատուկ նախագծեր » «Հայաստան» դաշինք » Այդ կադրերը նայելիս ես շատ մեծ ամոթի զգացում եմ ունեցել, ամոթ սեփական պետության նկատմամբ

Այդ կադրերը նայելիս ես շատ մեծ ամոթի զգացում եմ ունեցել, ամոթ սեփական պետության նկատմամբ

«Այն, ինչ տեսանք Աբովյանում, ուղղակի խայտառակություն էր։ Գիտե՞ք՝ պետություններ կան, որ մինչ օրս գնում են Երկրորդ համաշխարհային պատերազմի հետքերով և մասունքներ են գտնում, բերում, ԴՆԹ նույնականացում են անում, ազգականներին գտնում, հետո՝ զինվորական մեծարանքով հուղարկավորում։ Պետությունն իր զինվորականի նկատմամբ վերաբերմունք է ցուցաբերում։ Իսկ այստեղ ի՞նչ են անում։ Զինվորների մասունքները լցրել են մի տեղ, թե՝ սառանարան ենք սարքելու։ Յոթ ամիս սառնարա՞ն եք սարքում։ Հայաստանում ընկերություններ կան, որ նման սառնարան կարող են պատրաստել ընդամենը 3 օրում։ Եթե դուք սառնարան չեք կարողանում սարքել, երկրի հոգսե՞րն եք հոգալու։ Այդ կադրերը նայելիս ես շատ մեծ ամոթի զգացում եմ ունեցել, ամոթ սեփական պետության նկատմամբ»,-  ասել է ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը Մալաթիա-Սեբաստիա և Շենգավիթ վարչական շրջանների քաղաքացիների և «Հայաստան» դաշինքի շտաբների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ:

https://youtu.be/Ijv3FxPNCzk

yerkir.am

1