Ավոն ընկերների և շրջապատի կողմից հիշվում է որպես ազնիվ ու բարեկիրթ անձնավորություն․ այսօր նրա հիշատակի օրն է
Ավետիս Պուլուզյանը 2018թ-ին ընդունվել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի բուժական ֆակուլտետը: 2019թ. հուլիսին զորակոչվել է Արցախի պաշտպանության բանակ: Նույն թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին Երևանում մասնակցել է սանհրահանգիչների պատրաստման դասընթացներին և պարգևատրվել պատվոգրով դասընթացների քնություններում լավագույն արդյունք ցուցաբերելու համար:
Վերադառնալով Արցախ, շարունակել է զինվորական ծառայությունը որպես սանհրահանգիչ՝ ստանալով կրտսեր սերժանտի զինվորական կոչում:
2020 թ. սեպտեմբերի 27-ից եղել է դիրքերում: Հոկտեմբերի 2-ից 9-ը եղել է Արցախի հարավ-արևելյան ճակատում՝ Արա լեռի շրջանում, ապա Հադրութի մերձակայքում մասնակցելով թեժ մարտերի:
Նահատակվել է 2020 թ. հոկտեմբերի 10-ին՝ վիրավոր զինակցին օգնություն ցուցաբերելու պահին՝ հրետանային արկի բեկորից:
Հրամանատարի վկայությամբ՝ մարտերի ընթացքում Ավետիս Պուլուզյանը բոլորի հանդեպ ցուցաբերել է հոգատարություն և ոչ մի բան չի խնայել զինակիցներին բժշկական օգնություն ցուցաբերելու համար:
Ավոն ընկերների և շրջապատի կողմից հիշվում է որպես ազնիվ ու բարեկիրթ անձնավորություն:
Արցախի հանրապետության նախագահի ՆՀ-1493-Ա առ 10.03.2021թ. հրամանով Ավետիս Արայի Պուլուզյանը հայրենիքին մատուցած ծառայության և անձնական խիզախության համար հետմահու պարգևատրվել է ՄԱՐՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ մեդալով: