«Ավետիս Պուլուզյան» հիմնադրամն այս տարի ևս նախատեսում է հոգալ Արցախից 3 ուսանողների կրթաթոշակի մի բաժինը

44-օրյա պատերազմում զոհված Ավետիս Պուլուզյանի հայրը՝ Արա Պուլուզյանը, Ֆեյսբուքի իր էջում գրել է․
Սիրելի՛ բարեկամներ, հարազատներ և ընկերներ, մեկ ամսից լրանում է մեր սիրելի Ավետիսի նահատակության երկամյակը: Ավետիսի հիշատակը վառ պահելու համար հիմնադրված բարեգործական կազմակերպությունը 2021-22 թթ. ուսումնական տարվա ընթացքում հոգաց Երևանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի Արցախի տարբեր շրջանների 3 ուսանողների կրթաթոշակի մի բաժինը:Այս 2022-23 թթ. ուսումնական տարվա ընթացքում ևս նախատեսվում է նույն ծրագիրը կրկնել: Դուք ևս ձեր մասնակցությունը կարող եք ունենալ այս բարեգործական նախաձեռնությանը և այդ միջոցով սատարել մեզ, որ մեր Ավոյի հիշատակը վառ մնա: Շնորհակալ ենք բոլոր նվիրատուներին: Մանրամասների համար ծանոթացեք «Ավետիս Պուլուզյան» բարեգործական հասարակական կազմակերպության կայքէջին:
«Ավետիս Պուլուզյան» բարեգործական հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է Ավետիս Պուլուզյանի ծնողների միջոցով՝ ի հիշատակ իրենց զավակի բարեգործական գործունեություն իրականացնելու համար: