«Ավետիս Պուլուզյան» բարեգործական կազմակերպությունը շարունակում է աջակցություն ցուցաբերել

«Ավետիս Պուլուզյան» բարեգործական հասարակական կազմակերպությունը աջակցություն է ցուցաբերել «Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնին»:
Հատկացած ֆինանսական միջոցները ուղղված են կենտրոնի աշխատանքներին, որոնց նպատակն է շարունակել ծառայությունների մատուցումը Արցախի բնակչության առավել խոցելի խմբերին տրամադրելով անհրաժեշտ բժշկական պարագաներ։
«Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոն»ը շնորհակալություն է հայտնել կազմակերպությանը․ «Ցանկանում ենք գնահատել ձեր բարեգործական ծրագրի ազդեցությունը՝ Արցախից բռնի տեղահանված ընտանիքներին աջակցելու գործում։
Մենք համոզված ենք, որ նման նվիրատվությունները և համագործակցությունները կարևոր քայլ են դեպի արժանապատիվ ապագա։
Սրտանց շնորհակալություն ենք հայտնում նաև «Ավետիս Պուլուզյան» բարեգործական կազմակերպության ընտանիքին, ողջ անձնակազմին, նվիրատուներին և բոլոր նրանց, ովքեր հավատում են մեր համատեղ աշխատանքին ու նպատակներին», — նշված է կենտրոնի ֆեյսբուքյան էջում։