«Ավետիս Պուլուզյան» բարեգործական հասարակական կազմակերպությունը աջակցում է ուսանողներին
Գլխավոր » Երիտասարդական » «Ավետիս Պուլուզյան» բարեգործական հասարակական կազմակերպությունը աջակցում է ուսանողներին

«Ավետիս Պուլուզյան» բարեգործական հասարակական կազմակերպությունը աջակցում է ուսանողներին

Բժշկական համալսարանի 3 ուսանողի տրամադրվել է դրամական օժանդակություն՝ «Ավետիս Պուլուզյան» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից: Այս մասին տեղեկացնում է Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի պաշտոնական էջը:  

«Ապագա բժիշկներ Ալյոնա Բաղդասարյանի (4-րդ կուրս), Լիա Ադամյանի (3-րդ կուրս) թեկնածությունն առաջարկվել է Արցախի Կրթության և գիտության նախարարության կողմից, իսկ Էդուարդ Ավանեսյանն (3-րդ կուրս) ընտրվել է ուսանողների խորհրդով: Շահառու ուսանողները դառնում են ծրագրի մասնակից՝ իրենց կողմից ներկայացված բնութագրերի հիման վրա: «Ավետիս Պուլուզյան» բարեգործական հասարակական կազմակերպությունը, որն արդեն հավաքագրել է ֆինանսական բավարար միջոցներ (շուրջ 5,5 մլն դրամ), սովորողներից յուրաքանչյուրին հատկացրել է 500 հազար դրամի չափով օժանդակություն: 

Անմահացած հերացիական, ընդհանուր բժշկության ֆակուլտետի ուսանող Ավետիս Պուլուզյանի ծնողներն՝ ի հիշատակ իրենց զավակի, բարեգործական գործունեության շրջանակում նախատեսում են ուսման և կեցության ծախսերը հոգալու նպատակով յուրաքանչյուր տարի միջոցներ տրամադրել Ընդհանուր բժշկության ֆակուլտետի ուսանողներին: 

Բարեգործական կազմակերպությունը գումարի մյուս մասը ձևակերպվել է որպես բանկային ավանդ, և ստացված տարեկան հասույթի միջոցներով նախատեսվում է ամեն տարի կրկնել այս ծրագիրը»,- նշված է հայտարարության մեջ:

1