Ավելի սուր եմ զգում այն արժեքների կարևորությունը, որոնց շուրջ քսան տարի առաջ միավորվեցինք
Գլխավոր » Լրահոս » Ավելի սուր եմ զգում այն արժեքների կարևորությունը, որոնց շուրջ քսան տարի առաջ միավորվեցինք

Ավելի սուր եմ զգում այն արժեքների կարևորությունը, որոնց շուրջ քսան տարի առաջ միավորվեցինք

Այսօր մեկնարկեց Ապագա Հայկականի համաժողովը, որին մասնակցելու համար աշխարհի տարբեր ծայրերից երկու հարյուր մարդ է հավաքվել Երևանում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը:

Եռօրյա քննարկումների մեկնարկը տրվել է: Համաժողովի մասնակիցներին ես ողջունեցի հեռավար: Հիմա գտնվելով Արցախում՝ ավելի սուր եմ զգում այն արժեքների կարևորությունը, որոնց շուրջ քսան տարի առաջ միավորվեցինք Նուբար Աֆեյանի և մեր մյուս ընկերների հետ: Պատահական չէ, որ ութ տարի առաջ հենց այսօր Նյու Յորքում մեկնարկեց Ավրորան:

Ես վստահ եմ, որ մեր այսօրվա միջոցառումը, որին, ցավոք, ֆիզիկապես ներկա չեմ կարող լինել, շատ կարևոր դեր է խաղալու այդ ճանապարհին, օգնելու է շատ կարևոր հարցերի պատասխաններ գտնել:

Այն արդեն մեծ գործ է արել` միավորել է 110 000 մարդու 108 երկրից: Նրանցից երկու հարյուրին, որոնք հիմա Երևանում սկսել են գաղափարների քննարկումները, մաղթում եմ իսկապես բաց, ազնիվ, անկեղծ քննարկումներ, և, ինչպես ասաց Նուբարը, հանգիստ կարող եք քննարկումների մեջ չհամաձայնել միմյանց հետ, բայց հարգել ուրիշի կարծիքը:

1