Ավելի քան 100 պատանի մասնակցել է ՀՅԴ ԱԵՄ-ի կողմից կազմակերպված մեկօրյա ճամբարին
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » Ավելի քան 100 պատանի մասնակցել է ՀՅԴ ԱԵՄ-ի կողմից կազմակերպված մեկօրյա ճամբարին

Ավելի քան 100 պատանի մասնակցել է ՀՅԴ ԱԵՄ-ի կողմից կազմակերպված մեկօրյա ճամբարին

ՀՅԴ Վանքի «Նորայր Դանիելյան» պատանեկան միության նախաձեռնությամբ Վանք գյուղում Մարտակերտի շրջանի Վանք, Շահմասուր, Ծմակահող և Գառնաքար համայնքների ավելի քան 100 պատանիների համար կազմակերպվել էր մեկօրյա ճամբար։

Ծրագիրը, որը կյանքի է կոչվել ՀՅԴ Արցախի Երիտասարդական միության, Արցախի Հայ Օգնության միության և ՀՄԸՄ Արցախ-ի ջանքերով, նպատակ ուներ Արցախի շրջափակման պայմաններում պատանիներին կտրել առօրյա հոգսերից և նրանց ուրախ ու անմոռանալի օր պարգևել։ Պատանիները պատրաստել էին բեմական ներկայացումներ, երգեր, պարեր, խաղեր և դասախոսություն։

Ծրագրի բացմանը ներկա էին ՀՅԴ Արցախի ԿԿ անդամ ընկերուհի Ալյոնա Գրիգորյանը, ՀՅԴ Ստեփանակերտի «Արթուր Մկրտչյան» կոմիտեի ներկայացուցիչ ընկեր Սամվել Աղաջանյանը, ՀՅԴ Մարտակերտի «Գանձասար» կոմիտեի ներկայացուցիչ ընկեր Ալիկ Սարգսյանը, Վանքի դպրոցի տնօրեն պարոն Արամայիս Բալայանը, կուսակցական ընկերներ և ուսուցիչներ։

1