Ավարտվել են Շուշիի չորս կորուսյալ թանգարանային հավաքածուների թվայնացված պատկերազարդ կատալոգների ստեղծման աշխատանքները

«Ավարտեցինք Շուշիի չորս կորուսյալ թանգարանային հավաքածուների թվայնացված պատկերազարդ կատալոգների ստեղծման աշխատանքները»։
Այս մասին հայտնում է
Արցախի մշակույթի եւ զբոսաշրջության զարգացման ՀԿ-ն:
«Շուտով՝ մեծ ներկայացում լրատվամիջոցների, ոլորտի մասնագետների և հանրության համար։
Այս նախաձեռնությունը միտված է փաստագրելու և պահպանելու Արցախի մշակութային ժառանգության հիշողությունը՝ ի հեճուկս դրա ոչնչացման փորձերի»։
Ծրագիրն իրականացվել է Նիդերլանդների Թագավորության դեսպանության և ISSD կազմակերպության աջակցությամբ։
ISSD — Innovative Solutions for Sustainable Development of Communities
Embassy of the Netherlands in Armenia