Ավարտվել է «Արծվիկ» ռազմամարզական խաղերի հանրապետական փուլը
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » Ավարտվել է «Արծվիկ» ռազմամարզական խաղերի հանրապետական փուլը

Ավարտվել է «Արծվիկ» ռազմամարզական խաղերի հանրապետական փուլը

Հայտնի են «Արծվիկ» ռազմամարզական խաղերի հանրապետական փուլի մրցանակային տեղեր զբաղեցրած դպրոցների ջոկերը։ Այս մասին հայտնում են ԱՀ ԿԳՄՍ նախարարությունից։

Առաջին տեղ՝ Ստեփանակերտի հ. 8 միջնակարգ հոսքային դպրոցի ջոկ,

Երկրորդ տեղ՝ Մարտակերտի շրջանի Վանքի միջնակարգ դպրոցի ջոկ,

Երրորդ տեղ՝ Ասկերանի միջնակարգ հոսքային դպրոցի ջոկ,

Մրցումներում անհատական հաշվարկով մրցանակային տեղ զբաղեցրած 3 աշակերտ արժանացել է ԿԳՄՍ նախարարության պատվոգրի և դրամական պարգևի։

Շարային պատրաստությունից, քաղաքացիական պաշտպանությունից, ֆիզիկական պատրաստությունից, ավտոմատի ոչ լրիվ քանդում-հավաքում և պահեստատուփի լիցքավորումից, հրաձգությունից բարձր արդյունքներ ցուցաբերած ու որպես լավագույն ջոկի հրամանատար ճանաչված աշակերտները ևս պարգևատրվել են կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատվոգրերով ու հուշանվերներով:

Հաղթողները խրախուսվել են նաև ՊՆ-ի, ՆԳՆ-ի և «Արցախի ազատամարտիկների միություն» ու «Արցախի պահեստազորի սպաների միություն» հասարակական կազմակերպությունների կողմից:

1