Աշխատանքից ազատվել է Աշոտ Սիմոնյանին ծեծող կարմիր բերետավորներից մեկը

Պատգամավոր Աշոտ Սիմոնյանի նկատմամբ բռնություն կիրառած ոստիկանության ծառայողի լիազորությունները դադարեցվել են։ Այս մասին հայտնում են ՀՀ ներքին գործերի նախարարությունից։
Մայիսի 27-ին մայրաքաղաքի Հանրապետության փողոցում ԱԺ պատգամավորի և ոստիկանների միջև տեղի ունեցած միջադեպի առնչությամբ ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում նշանակվել էր ծառայողական քննություն, ինչի արդյունքում դադարեցվել են ոստիկանության ծառայողի լիազորությունները։
«Հրապարակի» տեղեկություններով աշխատանքից ազատվել է Աշոտ Սիմոնյանին ծեծող կարմիր բերետավորներից մեկը։ Վերջինս Գեւորգ Մկրտչյանն է: Նա Կարմիր բերետների գումարտակում վաշտի հրամանատար է:
Հիշեցնենք՝ ավելի վաղ հաղորդվել էր, որ ոստիկաններն, ուժ կիրառելով, ՀՅԴ ԳՄ շենքի մոտից բերման են ենթարկել պատգամավոր Աշոտ Սիմոնյանին։
yerkir.am