ԱՍԱԼԱ-յի կողմից հետապնդվող Ավոն Զավեն Թաշչյանի թույլտվությամբ ապաստան էր ստացել Այնճարի ՀՅԴ կոմիտեում

Քաղաքագետ, «Հայկական նախագիծ» ծրագրի համահիմնադիր Էդգար Էլբակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ավոյի նահատակության 30-ամյա տարելիցի կապակցությամբ ոգեկոչենք նաև այս նկարի մարդուն՝ նահատակ ընկեր Զավեն Թաշչյանին, որ 1986 թ.-ի մարտի 3-ին սպանվեց ԱՍԱԼԱ-յի պարագլուխ Հակոբ Հակոբյանի հրամանով։
Ընկեր Զավենն Այնճարի ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտեի ներկայացուցիչն էր։ Իր թույլտվությամբ էր ԱՍԱԼԱ-յի կողմից հետապնդվող Ավոն ապաստան ստացել Այնճարի կոմիտեում։ Չլինեին ՀՅԴ-ն ու ընկեր Զավենը, ԱՍԱԼԱ-ն սպանած կլիներ Ավոյին դեռ 1986 թ.-ին։
Պատմության էջեր կան, որ ծածկադմփոց լինելով՝ կողքի թերթերն էլ են աղտոտում, ուստի՝ պետք է մշտապես բաց ու ընթեռնելի պահվեն ապրողների առաջ։