Արժանապատվության հարցն է մարդկանց բերել այստեղ
Գլխավոր » Լրահոս » Արժանապատվության հարցն է մարդկանց բերել այստեղ

Արժանապատվության հարցն է մարդկանց բերել այստեղ

Հայրենիքի ցավն է մարդկանց բերել այստեղ, Հանրապետության հրապարակում հայտարարեց ՀՅԴ-ական Հրանտ Մարգարյանը:

«Արժանապատվության հարցն է մարդկանց բերել այստեղ: Հայրենիքը, պատիվն ու արժանապատվությունն արժեքենր են, որոնք այսօր բոլորիս դուրս են բերել:

Հայ ժողովուրդն այս տրամադրվածությամբ մինչև վերջ գնալու պատրաստակամություն ունի: Չեն համարձակվի որևէ սադրանքի դիմել իշխանությունները, իսկ եթե դիմեն էլ, չեն կարողանալու շարժման վրա ստվեր գցել»,-նշեց նա:

Նշենք, որ մայիսի 4-ից Տավուշի մարզի Կիրանց գյուղից Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած երթը, որը երեկ երեկոյան հասել էր Աբովյան քաղաք, այսօր շարժվել է դեպի Երևան եւ հիմա մայրաքաղաքում է:

Հանրապտության հրապարակում ժամը 16:00-ին նախատեսված էր հանրահավաք։ Այն մի փոքր ուշանում է, քանի որ Սրբազանի առաջնորդած երթը դեռ հրապարակ չի հասել:

Այս օրերի ընթացքում երթին բացի տավուշցիներից, միացել են Հայաստանի այլ շրջաններից քաղաքացիներ, արվեստագետներ, զոհված զինծառայողների հարազատները։ Քայլերթի մասնակիցները շարքերն անընդհատ համալրում են նոր քաղաքացիներ։

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանն իրենց աջակցությունն են հայտնել Հայ Առաքելական եկեղեցու տարբեր թեմեր, նաև միացել երթին։

1