«ARTsakh Fest»-ի պաշտոնական բացումը՝ նկարներով

Հոկտեմբերի 5-ի երեկոյան Ստեփանակերտի Վ. Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի շենքում ազդարարվել է «Artsakh Fest»-ի մեկնարկը: Փառատոնի բացման արարողությանը ներկա էին ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը, ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը, պատգամավորներ, Արցախից և ՀՀ-ից ու արտերկրից ժամանած արվեստագետներ:
Մինչ փառատոնի մենարկը` ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին մեծանուն հայի` Շառլ Ազնավուրի, հիշատակը:
Ողջունելով ծրագրի գաղափարն ու իրականացումը, Լեռնիկ Հովհաննիսյանը, կարևորել է ժամանակակից արվեստի միջոցով թատրոնի շենքի խնդրի հանրահռչակումը: «Այսքան արվեստագետների ներկայությունը, ամբողջությունը բերելու է նրան, որ մենք ունենալու ենք շատ լավ դրամատիկական թատրոնի շենք, որի բեմում երազելու են խաղալ լավագույն դերասանները»,- նշել է Լեռնիկ Հովհաննիսյանը` հավելելով, որ դրան կարող ենք հասնել ամենօրյա միասնական աշխատանքով:
Տեքստը՝ Տաթեւիկ Աղաջանյանի
Լուսանկարները՝ Լուսինե Թեւոսյանի