«ARTsakh Fest»-ի պաշտոնական բացումը՝ նկարներով
Գլխավոր » Լրահոս » «ARTsakh Fest»-ի պաշտոնական բացումը՝ նկարներով

«ARTsakh Fest»-ի պաշտոնական բացումը՝ նկարներով

Հոկտեմբերի 5-ի երեկոյան Ստեփանակերտի Վ. Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի շենքում ազդարարվել է «Artsakh Fest»-ի մեկնարկը: Փառատոնի բացման արարողությանը ներկա էին ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը, ՀՅԴ Արցախի ԿԿ  ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը, պատգամավորներ, Արցախից և ՀՀ-ից ու արտերկրից ժամանած արվեստագետներ:

Մինչ փառատոնի մենարկը` ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին մեծանուն հայի` Շառլ Ազնավուրի, հիշատակը:

Ողջունելով ծրագրի գաղափարն ու իրականացումը, Լեռնիկ Հովհաննիսյանը, կարևորել է ժամանակակից արվեստի միջոցով թատրոնի շենքի խնդրի հանրահռչակումը: «Այսքան արվեստագետների ներկայությունը, ամբողջությունը բերելու է նրան, որ մենք ունենալու ենք շատ լավ դրամատիկական թատրոնի շենք, որի բեմում երազելու են խաղալ լավագույն դերասանները»,- նշել է Լեռնիկ Հովհաննիսյանը` հավելելով, որ դրան կարող ենք  հասնել ամենօրյա միասնական աշխատանքով:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Տեքստը՝ Տաթեւիկ Աղաջանյանի

Լուսանկարները՝ Լուսինե Թեւոսյանի

1