Արտոնություններ՝ արևային էներգետիկայի ներդրման ոլորտում
Գլխավոր » Լրահոս » Արտոնություններ՝ արևային էներգետիկայի ներդրման ոլորտում

Արտոնություններ՝ արևային էներգետիկայի ներդրման ոլորտում

Արևային էներգիայի կիրառմամբ ինքնավար էներգաարտադրողներին հնարավորոթյուն կընձեռնվի մինչև 2025թ. դեկտեկտեմբրի 31-ը սեփական կարիքները բավարարելու համար առանց լիցենզիայի կառուցել մինչև 500 ԿՎ արևային տեղակայան՝ երկարաձգելով նախկինում սահմանված ժամկետը՝ 2022թ. դեկտեկտեմբրի 31-ը: Այն կնպաստի ստեղծված իրավիճակում էներգետիկ ճգնաժամի հաղթահարմանը և արևային էներգետիկայի բնագավառում ներդրումների խրախուսմանը:

Այս մասին մարտի 23-ին կայացած ԱՀ ազգային Ժողովի հերթական նիստի ժամանակ նշել է ԱՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Գալստյանը՝ խորհրդարանի քննարկմանը նրկայացնելով «Էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը: «Ներկա վիճակում այն ավելի քան արդիական է՝ կապված Արցախի հանրապետության շրջափակմանը զուգահեռ Ադրբեջանի կողմից իրականացվող էներգետիկ ահաբեկչության պատճառով ստեղծված էներգետիկ ճգնաժամը հաղթահարելու և էլեկտրաէներգետիկական համակարգի ծանրաբեռնվածությունը թեթևացնելու հետ: Օրինագիծը հանդիսանում է վերականգնվող էներգիայի և էներգախնայող համակարգերի զարգացման քաղաքականությանն ուղղված միջոցառում և դրա ընդունմամբ ինքնավար էներգաարտադրողների գործունեությունը չի ենթարկվի կարգավորման տեղակայանքների կառուցման և արտադրության ժամանակահատվածում»,- օրինագիծը պարզաբանել է նախարարը:

Արցախի խորհրդարանը միաձայն հավանություն է տվել «Էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծին:

1