Արթուր Թովմասյանը հանդես է եկել ԱՀ ԱԺ նախագահի պաշտոնից հրաժարվելու հայտարարությամբ

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանն այսօր պաշտոնապես ներկայացրել է հրաժարականի դիմում։
«Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 130-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով՝ տալիս եմ հրաժարական Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պաշտոնից»,- նշված է նրա հայտարարության մեջ։