Արթուր Մոսիյանն ու Իշխան Սաղաթելյանը հանդիպել են Հոլանդիայի հայ համայնքի հետ
Գլխավոր » Լրահոս » Արթուր Մոսիյանն ու Իշխան Սաղաթելյանը հանդիպել են Հոլանդիայի հայ համայնքի հետ

Արթուր Մոսիյանն ու Իշխան Սաղաթելյանը հանդիպել են Հոլանդիայի հայ համայնքի հետ

ՀՅԴ Հայաստանի եւ Արցախի ներկայացուցիչները` ի դեմս Արցախի Կետրոնական կոմիտեի նախագահ Արթուր Մոսիյանի եւ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի, երեկ՝ նոյեմբերի 10-ին հանդիպում են ունեցել Հոլանդիայի հայ համայնքի հետ:

Դաշնակցական ներկայացուցիչները ողջունել եւ կարեւորել են Հոլանդիայի հայ համայնքի տարած աշխատանքները Հայոց Ցեղասպանության ճանաչման եւ Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության ուղղությամբ, ինչպես նաեւ անդրադարձել են Հայաստանի ներքաղաքական եւ համահայկական նշանակություն ունեցող մի շարք այլ խնդիրների:

Հանդիպման ընթացքում ընդգծվել է նաեւ հայրենիք-սփյուռք միասնության եւ «Մեկ ազգ՝ մեկ հայրենիք» գաղափարի հրամայականը՝ ի խնդիր հայության իղձերի ու երազանքների իրականացման։

Նշենք նաեւ, որ աշխատանքային այցով Եվրոպայում գտնվող Արթուր Մոսիյանն եւ Իշխան Սաղաթելյանը հանդիպում են ունեցել նաեւ Հոլանդիայի Կենտրոնական կոմիտեի եւ կառույցի մյուս մարմինների ներկայացուցիչների հետ:

1