Արթուր Մոսիյանը քվեարկել է հանուն ուժեղ ու միասնական Արցախի Հանրապետության

Այսօր Ստեփանակերտի Անդրեյ Սախարովի անվան համար 8 դպրոցի շենքում տեղակայված թիվ 1/26 ընտրատեղամասում ընտանիքի հետ միասին քվեարկել է ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի նախագահ, պատգամավորի թեկնածու Արթուր Մոսիյանը: «Ապառաժ»-ի հետ զրույցում, նա նշել է, որ քվեարկել է հանուն ուժեղ Արցախի Հանրապետության ապագայի ու միասնության:
«Ապագայում ես տեսնում եմ միասին, ուժեղ, չզիջող Արցախը»,-մանրամասնել է Ա. Մոսիյանը:
