Արթուր Մկրտչյանի հիշատակի օրն է
Գլխավոր » Քաղաքական » Արթուր Մկրտչյանի հիշատակի օրն է

Արթուր Մկրտչյանի հիշատակի օրն է

1992թ․ ապրիլի 14-ին ընդհատվեց արցախյան շարժման առաջամարտիկ, ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին նախագահ, Արցախի հերոս, ՀՅԴ գաղափարակիր Արթուր Մկրտչյանի կյանքը։ Նա ընդամենը 97 օր ղեկավարեց ԼՂՀ Գերագույն խորհուդը, սակայն այդ կարճ ժամանակահատվածում հասցրեց իրեն դրսևորել որպես հմուտ և բանիմաց ղեկավար, հավատարիմ ծառայել իր ժողովրդին: Նա և՛ մարտի դաշտում էր, և՛ դիվանագիտական, և՛ գիտական ասպարեզներում:

Ապրիլի 14-ին Ստեփանակերտի Եղբայրական գերեզմանոցում գտնվող Արթուր Մկրտչյանի գերեզմանին հարգանքի տուրք են մատուցել նրա ընտանիքի անդամները, ԱՀ ԱԺ պատգամավորներ, ՀՅԴ «Արթուր Մկրտչյան» կոմիտեության, Հայ օգնության միության, ՀՅԴ Արցախի երիտաաարդական միության անդամներ:

1