Արցախի հերոսի կոչում Արթուր Մկրտչյանին և Արմենակ Ուրֆանյանին

Այսօր՝ օգոստոսի 29-ին, Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանին և Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի կապիտան Արմենակ Ուրֆանյանին հետմահու «Արցախի հերոս» բարձրագույն կոչում է շնորհել:
Պարգևները հանձնվել են նրանց հարազատներին՝ հանդիսավոր պայմաններում:
«Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշաններով պարգևատրվել են նաև Վահրամ Թամրազյանը և Հովսեփ Հովսեփյանը: