Արթուր Առուշանյանը՝ կիոկուշին կարատեի աշխարհի եռակի չեմպիոն
Դեկտեմբերի 7-8-ը Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում կայացել է կիոկուշին կարատեի Աշխարհի առաջնությունը:
Առաջնությունում 60 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող արցախցի մարզիկ, Հայ Մարմնակրթական Ընդհանուր Միության Արցախի մասնաճյուղի վարչության անդամ Արթուր Առուշանյանը դարձել է աշխարհի չեմպիոն:
Արթուր Առուշանյանը, նախ հաղթելով թուրք և ղազախ մրցակիցներին, եզրափակչում հանդիպել Վրաստանի ներկայացուցչին և հաղթանակ տանելով` դարձել կիոկուշին կարատեի աշխարհի եռակի չեմպիոն:
Կիոկուշին կարատե մարզաձևի պատմության մեջ Արթուրի արձանագրած ցուցանիշները բացառիկ են. նա աշխարհի միակ եռակի չեմպիոնն է այս մարտարվեստում: