«Արծվիկ» ռազմամարզական խաղերի հանրապետական փուլի մեկնարկը
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Երիտասարդական » «Արծվիկ» ռազմամարզական խաղերի հանրապետական փուլի մեկնարկը

«Արծվիկ» ռազմամարզական խաղերի հանրապետական փուլի մեկնարկը

Ապրիլի 19-21-ը «Արծվիկ» ռազմամարզական խաղերի շրջանային ու քաղաքային փուլերում հաղթած դպրոցականները մասնակցելու են ռազմամարզական խաղերի հանրապետական փուլին:

Արցախի շրջանների և մայրաքաղաքի 5 թիմերը մրցելու են հետևյալ մրցաձևերում՝ շարային պատրաստություն, ինքնաձիգի ոչ լրիվ քանդում-հավաքում, պատեստատուփի լիցքավորում, հրաձգություն ինքնաձիգից, քաղաքացիական պաշտպանություն և ֆիզիկակական պատրաստություն:

«Արծվիկ» ռազմամարզական խաղերի ծրագիրը նախատեսված է ԱՀ ԿԳՄՍ նախարարության աշխատակազմի Նախազորակոչային պատրաստության բաժնի պլանով: Խաղերի հանրապետական փուլի բացմանը ելույթներով հանդես են ԱՀ ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանը, ԱՀ ԿԳՄՍ նախարարության աշխատակազմի Նախազորակոչային պատրաստության բաժնի վարիչ Դավիթ Օհանջանյանը, ԱՀ ՊԲ հրանատարի բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալ, գնդապետ Նորայր Մկրտչյանը, Արցախի Ազատամարտիկների միության անդամ Շիրակ Զաքարյանը:

1