Արսեն Ջուլֆալակյանը՝ Դանիայի մրցաշարի հաղթող
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » Արսեն Ջուլֆալակյանը՝ Դանիայի մրցաշարի հաղթող

Արսեն Ջուլֆալակյանը՝ Դանիայի մրցաշարի հաղթող

Հունահռոմեական ոճի ըմբիշ, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի նախկին չեմպիոն, 77 կգ քաշային Արսեն Ջուլֆալակյանը հանգստյան օրերին Դանիայում մասնակցել է «Thor Masters» միջազգային մրցաշարին։ Ջուլֆալակյանը տարել է 7 հաղթանակ և դարձել է մրցաշարի հաղթող։

Մրցաշարին մասնակցել են 19 երկրների 165 ըմբիշներ։ Ջուլֆալակյանը մրցավայր է մեկնել Լևոն Ջուլֆալակյանի գլխավորությամբ։

Հիշեցնենք, որ Արսենը Լևոն Ջուլֆալակյանի հրաժարականից հետո հավաքականից առանձին է մարզվում:

vnews.am

1