Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը ու Դավիթ Իշխանյանն ապօրինի ձերբակալվել և տեղափոխվել են Բաքու

Արցախի Հանրապետության երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը (1997-2007թթ․), երրորդ նախագահ Բակո Սահակյանն (2007-2020թթ․) ու Արցախի ԱԺ վերջին նախագահ Դավիթ Իշխանյանը ձերբակալվել և տեղափոխվել են Բաքու։ Այս մասին հայտնել են ադրբեջանական ԶԼՄ-ներն ու տելեգրամ-ալիքները՝ հղում անելով կառավարական իրենց աղբյուրներին։