Արգամ Հարությունյանը կդառնար 55 տարեկան
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Գաղափարական » Արգամ Հարությունյանը կդառնար 55 տարեկան

Արգամ Հարությունյանը կդառնար 55 տարեկան

Այսօր՝ հունվարի 15-ին, լրանում է Արցախյան ազգային-ազատագրական պայքարի առաջամարտիկ, ՀՅԴ անդամ, «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի ասպետ Շոշի Ագոյի՝ Արգամ Հարությունյանի, ծննդյան 55-ամյակը:

Արգամ Հարությունյանը ծնվել է 1968թ. հունվարի 15-ին, Ասկերանի շրջանի Շոշ գյուղում:

Ավարտել է գյուղի միջնակարգ դպրոցը: 1986-1988-ին ծառայել է խորհրդային բանակի դեսանտային զորքերում։

1990-ին կազմավորել է Շոշի պարտիզանական ջոկատը (հետագայում՝ վաշտ)։ Այնուհետև միացվել է Ա. Ղուլյանի (Բեկոր) 1-ին վաշտին, որի հիմքի վրա 1992 թ. սեպտեմբերին ձևավորվել է Կենտրոնական պաշտպանական շրջանի 1-ին գումարտակը. Արգամը նշանակվել է գումարտակի շտաբի պետ։

1990-1994-ին մասնակցել է Շոշի ձորակի գյուղերի ինքնապաշտպանությանը. Տողի, Կրկժանի, Շուշիի ազատագրմանը, Շուշիի, Բերձորի, Մարտակերտի, Վարանդայի շրջանների պաշտպանական և ազատագրական մարտական գործողություններին։ Եղել է Շուշիի ազատագրման ուղղություններից մեկի՝ Շոշի ուղղության հրամանատարը:

‹‹Ես չեմ վախենում թուրքի գնդակից, ինձ կամ թիկունքից կարող են կրակել կամ էլ՝ ականի պայթունից կարող եմ զոհվել››: Այդպես էլ եղավ… 1994 թ. մարտի 8-ին՝ Վարանդայի պաշտպանության ժամանակ Ագոն ընկավ ականի պայթյունից:

Հետմահու պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով և «Շուշիի ազատագրման» մեդալով:

1