Արդյո՞ք ՀՀ կառավարության կողմից մշակվել է կոնկրետ քաղաքականություն կամ ծրագիր՝ հակազդելու Արցախում հայկական մշակութային հետքի վերացմանն ուղղված ադրբեջանական քաղաքականությանը
Գլխավոր » Լրահոս » Արդյո՞ք ՀՀ կառավարության կողմից մշակվել է կոնկրետ քաղաքականություն կամ ծրագիր՝ հակազդելու Արցախում հայկական մշակութային հետքի վերացմանն ուղղված ադրբեջանական քաղաքականությանը

Արդյո՞ք ՀՀ կառավարության կողմից մշակվել է կոնկրետ քաղաքականություն կամ ծրագիր՝ հակազդելու Արցախում հայկական մշակութային հետքի վերացմանն ուղղված ադրբեջանական քաղաքականությանը

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանի ֆեյսբուքյան գրառում է արել, որտեղ նշել է․ «Պաշտոնական նամակով դիմել եմ ՀՀ կառավարությանը՝ ակնկալիքով, որ Արցախում տեղի ունեցող մշակութային ցեղասպանության համատեքստում կստանամ հետևյալ հարցերի պատասխանը․

1․Արդյո՞ք ՀՀ կառավարության կողմից մշակվել է կոնկրետ քաղաքականություն կամ ծրագիր՝ հակազդելու Արցախում հայկական մշակութային հետքի վերացմանն ուղղված ադրբեջանական քաղաքականությանը։

2․ Ի՞նչ քայլեր են ձեռնարկվելու դիվանագիտական խողովակով՝ Վատիկանին պատկանող «L’Osservatore Romano» պարբերականում զետեղված հոդվածին հակազդելու ուղղությամբ։

3․ Ի՞նչ քայլեր են ձեռնարկվել և առաջիկայում ձեռնարկվելու Արցախի մշակութային ժառանգության պահպանության և պաշտպանության ներկա վիճակն արձանագրող ՅՈՒՆԵՍԿՕ-ի դիտորդական, փաստահավաք առաքելություն պահանջելու ուղղությամբ»։

1